ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Պատրազմ հարթակների շուրջ». մեծ տերությունների գլոբալ պայքարի թատերաբեմում

 «Պատրազմ հարթակների շուրջ». մեծ տերությունների գլոբալ պայքարի թատերաբեմում
23.07.2024 | 12:49

Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ-ադրբեջանական կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես և նախորդ, մոտ քառորդ դար չարչրկված բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մեծապես կրում է այլ դերակատարների՝ հիմնականում Վաշինգտոն, Բրյուսել, Մոսկվա ուժային կենտրոնների ազդեցությունը՝ իրենց իսկ շահերը սպասարկելու նարատիվով: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, այս կենտրոններում ամեն ինչ դիտում են առաջին հերթին իրենց ստրատեգիական նպատակների իրականացման նպատակահարմարությունից: Հակամարտող երկրների ժողովուրդների իրական շահերը ստորադասվում են դրանց: Այսպես է եղել միշտ և բոլոր ժամանակներում: Դրա համար էլ, հավանաբար, հայերի ցավն ու խնդիրները, բռնագաթն ու 120 000 մարդկանց հայրենազրկումը, սահմանները այս ու այն կողմով գծելը, կործանված ճակատագրերը, հազարավոր զոհերը ոչ մի նշանակություն չունեն մեծ տերությունների մեծ պլանների իրականացման և դրանց գլոբալ պայքարի թատերաբեմում: Ահա սա է պատճառը, որ ներկայումս սուր պայքար է ծավալվել բանակցային հարթակների շուրջ:

Եթե 2020 թ. պատերազմից հետո Ռուսաստանին հաջողվում էր պահպանել ՌԴ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափը, ուկրաինական պատերազմի ծավալումից հետո արևմտյան լիդերները կարողացան տապալել այն և բանակցությունները տանել Բրյուսել և Վաշինգտոն: Որքանո՞վ դա նպաստեց հակամարտության կարգավորմանը: Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Կան և որոշ դրական իրողություններ՝ երրորդ պատերազմ տեղի չունեցավ, սակայն եղան նաև ողբերգական իրադարձություններ՝ Արցախի բլոկադա և հայաթափում, սահմանային խնդիրների սրացում և նոր մարտահրավերներ՝ կապված ադրբեջանցի փախստականների վերադարձի և անկլավների հետ: «Պատրազմ հարթակների շուրջ»՝ այսպես կբնութագրեմ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ներկա միջազգային դերակատարների գործունեությունը: Այս «պատերազմն» էր պատճառը, որ երկու անգամ տապալվեցին Ալիևի և Փաշինյանի հանդիպումները Գրանադայում և վերջերս էլ՝ Լոնդոնում: Մոսկվայում արևմտյան հարթակները համարում են ապակայունացնող և ապակառուցողական: ՀՀ իշխանություններին մեղադրում են անհեռատես քայլերի մեջ, այս գնահատականը կիսում է նաև Ալիևը: Ամեն դեպքում, Լոնդոնում Եվրոպայի քաղաքական համայնքի լիդերներին չհաջողվեց միևնույն վայրում բանակցային սեղանի շուրջ թեկուզ և կես ժամով նստեցնել Փաշինյանին ու Ալիևին, ինչը, փորձագիտական ասպեկտով, կարելի որակել որպես ընթացիկ ձախողում: Միջազգային հարաբերություննրում միջնորդ կողմերը ամիսներ շարունակ համառ աշխատանք են տանում հակամարտող կողմերի ղեկավարներին հանդիպեցնելու համար, իսկ այս դեպքում, նույն վայրում գտնվելով, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները խոսք անգան չեն փոխանակում: Այնպես որ, արևմտյան բանակցային հարթակը ևս անխափան չի գործում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 12511

Մեկնաբանություններ